Բրազիլիայում կայանալիք Future MMA 7 մրցաշարի շրջանակներում օկտագոն են մտնելու հայր եւ որդի: Սակայն նրանք մենամարտելու են ոչ թե միմյանց դեմ, այլ՝ տարբեր մրցակիցների:
Հայրը՝ 40-ամյա Դիեգո Բրագան, պրոֆեսիոնալ MMA խառը մենամարտերի կանոններով մենամարտում է 2003 թվականից: Այս ընթացքում նա տարել է 22 հաղթանակ, կրել 8 պարտություն եւ գրանցել 1 ոչ-ոքի:
Դիեգոյի որդին՝ Գաբրիել Բրագան 20 տարեկան է: Նա MMA մուտք է գործել անցած տարի եւ հասցրել է երեք մարտ անցկացնել ու բոլորում էլ հաղթել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ