Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք է ամեն ինչ հաշվարկել, որ մարդու իրավունքների խախտումներ չլինեն․ «Փաստ»

Հուլիս 27,2019 11:29

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դնելու ճանապարհային երթևեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ:

Նախագծի հետ կապված կարծիքները տարբեր են, հակասական: «Փաստը» հարցի հետ կապված զրուցել է «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանի հետ:

«Տեսլականին կողմ եմ, այն զգոնություն է բերելու, ցանկացած քաղաքացի սկսելու է արձագանքել մեկ ուրիշի թույլ տված խախտումներին: Նման օրենքը, կարգավորումը պետք է լավ մտածված և տեխնիկապես անթերի վիճակում լինի: Հայաստանը փոքր երկիր է, հանրային վերահսկողությունը կարելի է շատ հեշտ ու արդյունավետ կազմակերպել, բայց պետք է ամեն ինչ հաշվարկել, որ մարդու իրավունքների խախտումներ չլինեն, և այդ վերահսկողության տակ ընկնեն հենց անբարեխիղճ վարորդները»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պեդանյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031