Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի դատական հայց՝ Նազենի Ղարիբյանի դեմ․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 27,2019 11:10

Գայանե Կարապետյանի այս քայլն արդեն դառնում է անձնական հողի վրա պայքար: Ես իրեն չեմ վիրավորել, մինչդեռ ինքը ինձ վիրավորել է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի այն հայտարարությանը, թե պատրաստվում է Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով դիմել դատարան:

«Ես ընթացակարգով արել եմ այնպես, ինչպես օրենքն է թույլ տվել, կամ ինչպես իրավապահ մարմիններն են ասել: Զանգահարել եմ, խորհուրդ հարցրել, թե նման դեպքերում ինչ է արվում»,-ասաց Ղարիբյանը:

Հուլիսի 4-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անվավեր էր ճանաչել մշակույթի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը: Այսօր Գայանե Կարապետյանը պատրաստվում է ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով դիմել դատարան:

Դատարանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հօգուտ Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի 800 հազար դրամ կբռնագանձվի՝ որպես աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում: «Ես նորից եմ դիմելու դատարան՝ արժանապատվությունս, բարի համբավս վարկաբեկելու, ֆինանսական տույժերի եւ իմ միջոցներով ստեղծած գույքը վնասելու համար»,- մեր զրույցում ասաց Գայանե Կարապետյանը:

 

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031