Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան․ Համաներումից հետո գրպանահատությունների քանակը շատանում է․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 27,2019 10:45

Վերջին տարիներին Հայաստանում եւ հատկապես մայրաքաղաք Երեւանի հասարակական տրանսպորտում գրպանահատության դեպքերը շատացել են: Օրերս լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն էլ հերթական գրպանահատության փորձ կատարողների լուսանկարներն էր հրապարակել, որից հետո սոցցանցերում ակտիվ քննարկում էր սկսել թեմայի շուրջ: Քաղաքացիները կարծում են, որ դեպքերն աճում են նաեւ այն պատճառով, քանի որ իրավապահները մեղմ են վարվում գրպանահատների հետ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ՀԺ-ին ասաց, որ նախորդ տարվանից օրինագիծ է մշակվել, որով ավելի ծանրացվում է այդ հանցակազմի պատիժը. «Չի կարելի կողոպուտն ու գրպանահատությունն իրար հետ հավասարեցնել: Այստեղ օրենքի խստության խնդիր չկա, իմ կարծիքով՝ այստեղ սոցիալական լուծման խնդիր է եւ պատասխանատվության անխուսափելիության խնդիր է: Եթե անձը կատարել է մի քանի գրպանահատություն, մեր գործող օրենսդրությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր գրպանահատության համար արարքը պետք է առաձին գնահատվի եւ պատժի գումարում լինի: Օրենքի ճիշտ կիրառման խնդիր կա: Արեց մարդը 3 անգամ գրպանահատություն, յուրաքանչյուրի համար, եթե 1 տարի տան, մարդը հանրագումարով 3 տարի պատասխանատվություն պետք է կրի: Այստեղ դատական ճիշտ պրակտիկա ձեւավորելու խնդիր ունենք, բայց ոչ օրենքը խստացնելու առումով»,- ասաց Բաղդասարյանը:

Բաղդասարյանի կարծիքով՝ գրպանահատության դեպքերի շատացումը պայմանավորված է սոցիալական խնդիրներով: «Նաեւ խնդիր կա, երբ համաներման ակտից հետո շատ անձինք դուրս են գալիս եւ միշտ չէ, որ նրանք ուղղված վիճակում են լինում: Պրակտիկան ցույց է տալիս, որ հենց լինում է համաներում, այն անձինք, ովքեր ընկնում են համաներման տակ, դուրս են գալիս, ինչ-որ մի ժամանակահատվածում համաներումից հետո գրպանահատությունների քանակը շատանում է»,- ասաց պատգամավորը:

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031