Շատերը գիտակցաբար նիկոլական են ձեւանում, հետապնդելով անազնիվ նպատակներ: Ասենք, այս կամ այն պաշտոնը նվաճելու, հարազատներին առաջ խցկելու հույսեր ունեն, ինչն առանց վարչապետի բարեհաճության՝ անհնա՛ր է: Ոմանց էլ թվում է, թե նորահարուստների ունեզրկման դեպքում, միգուցե, ավելի վաղ կատարված թալանից իրե՛նց էլ ինչ-որ բաժին հասնի: Իրականում՝ նախորդ թալանից պետությանը դեռ ոչինչ չի վերադարձվել:
Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ առայժմ սեփականության վերաբաշխման խնդի՛ր է լուծվում, ուրիշ ոչինչ: Երրորդ շերտը ատելությամբ է լցված բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նախորդ իշխանությունների, կամ նրանց նախորդածների օրոք ինչ-ինչ դիրքերի կամ գնահատանքի են հասել, իրենք՝ ո՛չ: Կան նաեւ այնպիսիները, ովքեր նախանձում են արդեն այսօրվա՛ իշխանավորներին:
Մի՞թե իրենք առաջ խցկված մեկից կամ մյուսից… պակա՛ս են: Վերջապես, կա մի միամիտ զանգված էլ, որ ներկա իշխանությունների բոլոր ձախողումների համար հենց ի՛նքն է արդարացումներ հորինում, մինչդեռ ինչ-ինչ, սակայն սեփական մեղքերը ուրիշներին վերագրելու հարցում Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, մեր ողջ նախընթաց պատմության ընթացքում իրեն հավասար ուրիշ ո՛չ մեկը չի ունեցել: Վախենամ՝ առաջիկայում բոլորին ապշեցնի նաեւ աներեւակայելի դաժանությամբ: Որեւէ մեկից պակա՞ս տղա է, ի՛նչ է:
Եթե ներկա իշխանավորները շարունակեն ձեւացնել, ինչպես նախկիններն էին անում, թե Վենետիկի հանձնաժողովի վերջին հայտարարության մեջ մեզ համար, որպես պետություն, վտանգ չկար, թե դա, իբր, ընդամենը նախորդների, կամ նախորդների նախորդների չարամիտ սադրանքների հետեւանքն էր, ապա այդ անլուրջ գործելակերպը, Աստված մի արասցե, կարող է Հայաստանի վրա շա՛տ թանկ նստել…
Կարդացեք նաև
Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում