Քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող փոփոխությունները իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի համար անհասկանալի նպատակ են հետապնդում:
«Այս տարիներին լինելով քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի արդեն նախկին պետ Խաչատուր Հարությունյանի մասին կարող եմ ասել՝ տեսել եմ միայն պրոֆեսիոնալիզմ, պրոֆեսիոնալ մասնագետ էր, նրա մոտեցումը միշտ եղել է հնարավորինս մեզ համար ընդունելի: Վատ տպավորություն չի թողել նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ պետը: Պաշտոնանկությունների նպատակը հասկանալի չէ:
Պարզ չէ նաեւ, թե ԱԱԾ-ի գործողություններն «Արմավիր» ՔԿՀ-ում ինչքանով են իրավաչափ, իրապես արտացոլո՞ւմ են այն, ինչ նկարագրված է,թե՝ ոչ: Չեմ կարող ասել՝ ինչ նպատակ է հետապնդել: Չեմ ճանաչում ՔԿՀ-ների նոր պետերին, չեմ հասկանում՝ ինչու են փոխվել, փոփոխություն են բերելու, թե՝ ոչ. հատկապես, որ նոր կառավարությունն ասում է՝ պատժիչ քաղաքականությունից անցնում են վերականգնողականին, արդյոք նոր ծրագրեր կմտցնեն, թե՝ ոչ, նոր կրթական մշակութային ծրագրեր իրականացվելու են, թե՝ ոչ, որովհետեւ քրեակատարողական հիմնարկների մեծ մասը ուղղակի վերականգնողական ծրագրեր չունի»,- ասաց իրավապաշտպանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ