Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուրի արարքի առաջ խոնարհվող իշխանությունն այսօր մատը մատին չի տալիս». Վարուժան Ավետիսյան

Հուլիս 26,2019 22:55

Հյուսիսային պողոտայում այսօր «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված միջոցառում էր՝ կազմակերպված «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կողմից: Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանն իր մեքենայով անցել էր ոստիկանական պատնեշը եւ սնունդ հասցրել ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբին: Կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում Արթուր Սարգսյանին մարդասիրության եւ անձնազոհության խորհրդանիշ որակեց. «Պիտի սովորենք Արթուրից եւ շարունակենք մեր հայրենիքն ազատագրել, հզորացնել, արժանապատիվ կյանքի հասնել»:

Անդրադառնալով Արթուր Սարգսյանին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու փաստին՝ Վարուժան Ավետիսյանը նշեց. «Նրան բանտարկել էին վրեժխնդրությունից դրդված: Նրա հիվանդությունները համատեղելի չէին կալանքի հետ: Այդ ամենին մասնակցեցին պաշտոնյաներ, որոնք այսօր էլ պաշտոնյա են՝ գլխավոր դատախազ, ՀՔԾ պետ, քննչական խմբի ղեկավար, դատավորներ…Ցավոք, այդ ամենին գնահատական չտրվեց: Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունը խոնարհվում է Արթուրի արարքի եւ հերոսականության առաջ, բայց մատը մատին չի տալիս, մի բան էլ՝ պարգեւատրում է այդ մարդկանց, որոնք, փաստորեն, Արթուրի դահիճներն են եղել: Համոզված ենք, որ այդ վիճակն էլ կհաղթահարվի, եւ բոլորը պատասխան կտան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031