Լողի Հայաստանի հավաքականի երեք անդամ Կորեայում մասնակցել է հերթական մեկնարկներին: Արթուր Բարսեղյանը 100 մետր դելֆին լողաոճում եզրագծին հասել է 0.56.52 արդյունքով, Վահան Մխիթարյանը 50 մետր ազատ ոճում ցույց է տվել 0.23.62, իսկ Վարսենիկ Մանուչարյանը 50 մետր դելֆին լողաոճում մրցատարածությունը հաղթահարել է 0.29.65 վայրկյանում:
Մեր լողորդները չեն հաղթահարել որակավորման փուլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ