Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը

Հուլիս 26,2019 21:25

Հուլիսի 26-ին, ժամը 16:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ Արցախի հանրապետության Շուշի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը:

Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները՝ վարորդը և ուղևորները՝ Ն.Գ.-ն (ծնված 1994 թ.), Ռ.Ա.-ն (ծնված 1982 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1961 թ.), Ա.Ա.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են:

Դեպքի վայրում աշխատել է չորս մարտական հաշվարկ:

Փրկարարները Տեղ գյուղի բնակիչների դիերը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031