Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ գերատեսչությունները մեկնարկում են ընդարձակ և ընդգրկուն, կանոնավոր խորհրդակցությունների շարք

Հուլիս 26,2019 19:40

Եվրոպական միության գերատեսչությունները մեկնարկում են ընդարձակ և ընդգրկուն, կանոնավոր խորհրդակցությունների շարք՝  նախապես սահմանված կառուցվածքով նվիրված  Արևելյան գործընկերության  ապագա ռազմավարական ուղղությանը:

Վերջին տասնամյակում ԵՄ-ն, իր անդամ պետությունների և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի հանրապետության և Ուկրաինայի միջև համագործակցության հզորացումը Արեւելյան գործընկերության շրջանակներում ապացուցել է իր փոխշահավետությունը և կոնկրետ արդյունքներ է ապահովել քաղաքացիների համար:

«20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» խորագրով բարփոխումների ընդհանուր օրակարգը հաջողությամբ առաջընթաց է գրանցել  ողջ տարածաշրջանում՝ աշխատանք տանելով ավելի ուժեղ տնտեսությունների, ավելի ուժեղ կառավարման, ավելի ուժեղ կապի և ավելի ուժեղ հասարակությունների ուղղությամբ: Ի նշանավորումն ԱլԳ նախաձեռնության 10-ամյակի՝ մայիսի 14-ին տեղի ունեցավ Բարձր մակարդակի համաժողով, որի ընթացքում   Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մեկնարկեց քննարկում Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ:

Այս համատեքստում, Եվրոպական խորհուրդը հանձնարարել է Հանձնաժողովին և ԵԱԳԾ-ին հանդես գալ Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ առաջարկներով:  Գործընկերության  պատշաճ ու ընդգրկուն ձևաչափի պահպանման  նպատակով Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությունը հրավիրում են հիմնական շահագրգիռ կողմերին կիսվել ապագա քաղաքական շրջանակի  վերաբերյալ իրենց տեսակետներով:

ԵՄ անդամ պետությունների և Արեւելյան գործընկեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունները միջազգային ֆինանսական հաստատությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բիզնեսի և մասնավոր հատվածի դերակատարները, ակադեմիական և հետազոտական հաստատությունները, երիտասարդները, զանգվածային լրատվամիջոցները և այլ շահագրգիռ կողմեր կարող են կիսել իրենց տեսակետը նոր՝ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի վերաբերյալ:

Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը տեղադրել իրենց առաջարկները սույն կայքէջում: Թեմատիկ հանդիպում-խորհրդակցություններ կկազմակերպվեն նաև գործընկեր երկրներում և  Եվրոպական միությունում:

Ներկայացված տվյալների հիման վրա կմշակվի փաստաթուղթ, որը կներկայացնի Արևելյան գործընկերության նոր՝ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի հիմնական դրույթները:

Հավելյալ տեղեկությունների համար կից ներկայացվում է մամուլի հաղորդագրությունը, որը հասանելի է նաև այստեղ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031