ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանը հունիսի 26-ին մասնակցեց Գեղարքունիքի մարզի Հայրավան համայնքում անցկացվող պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) առաջնությանը։ Դ․ Հարությունյանը նախկինում ևս բազմիցս մասնակցել էր առաջնություններին՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության, Եվրոպայի և աշխարհի ռեկորդներ։
Այսօր 75 կգ քաշային կարգում 250 կգ ծանրաձողով կատարելով ձգում վարժություն՝ Դ․ Հարությունյանը սահմանեց նոր ռեկորդ, ինչը 10 կգ-ով ավելին է սույն թվականի մարտի 30-ին իր իսկ կողմից սահմանված աշխարհի ռեկորդից։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ