Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Բա այսքանից հետո հիմա ո՞նց չասես. բա Սերժի ժամանակ խի՞ չէիք խոսում

Հուլիս 26,2019 17:31

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, քան ապրիլյանը: Մտքի կոնտեքստից հասկացվում է, որ խոսքը գնում է տնտեսական ազդեցության մասին:

Իրականում, 2008 թվականի օգոստոսյան պատերազմը հսկայական հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առումով: Հյուսիսային տրանսպորտային միջանցքների ֆիզիկական ու քաղաքական խցանումը և տարածաշրջանային անվտանգային միջավայրի խաթարումը չէին կարող անհետևանք մնալ մեր տնտեսության համար:

Սրան գումարեք նաև 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը և մարտի 1-ից հետո երկրում ստեղծված մթնոլորտը ու կհասկանաք, որ Սերժ Սարգսյանի առաջին ժամկետի պաշտոնավարումը տեղի էր ունենում Հայաստանի պետականության համար փորձությունների ժամին: Կհասկանաք, թե ի՞նչ պայմաններում, միջավայրում և ի՞նչպես հաջողվեց նվազագույնի հասցնել այդ գործընթացների բացասական հետևանքները, ինչպե՞ս չեզոքացվեցին բազմաթիվ այլ սպառնալիքներ:

Պարզապես այն ժամանակ այսօրվա իշխանավորները միտումնավոր սրում էին իրավիճակը, հեգնում, երբ ասում էինք, որ Հայաստանին լուրջ վնասներ են պատճառվել:

Բա այսքանից հետո հիմա ո՞նց չասես. բա Սերժի ժամանակ խի՞ չէիք խոսում:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10218788436000121

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031