Լրահոս
Օրվա լրահոսը

Սանտի Դենիա. «Եզրափակչում Պորտուգալիայի հետ շատ գեղեցիկ խաղ եմ ակնկալում»

Հուլիս 26,2019 16:18

Հուլիսի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի  Իսպանիայի եւ Պորտուգալիայի Մ-19 հավաքականները կորոշեն 2019 թվականի Եվրոպայի չեմպիոնին:

Այսօր այդ երկրների հավաքականների գլխավոր մարզիչները եւ թիմերի ավագները հանդիպեցին լրատվամիջոցների հետ, պատասխանեցին նրանց հարցերին:

Սանտի Դենիա, Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Նախ ողջունում եմ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային փայլուն աշխատանքի համար, քանի որ սա նրանց երրորդ անընդմեջ եզրափակիչն է այս առաջնությունում: Եզրափակչում շատ գեղեցիկ խաղ եմ ակնկալում, ինչպես եղավ խմբային փուլում: Որոշիչ կարող են լինել փոքր նրբությունները եւ մենք հիմա աշխատում ենք դրանց եւ ֆիզիկական դիմացկունության վրա: Ուզում ենք անել այնպես, որ մեզ համար անակնկալներ չլինեն:

Գոհ եմ իմ թիմի խաղից, գոլային պահեր ստեղծելու եւ իրացնելու տոկոսային հարաբերությունից, հավատում եմ տղաներին, որ վաղը դրական արդյունքի կհասնենք:

Շնորհավորում եմ ՀՖՖ-ին եւ ՈՒԵՖԱ-ին այս առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Գոհ ենք թե ենթակառուցվածքներից,  թե ժողովրդից, թե հյուրընկալությունից: Մենք այս ամբողջ ընթացքքում գտնվել ենք Հայաստանի մայրաքաղաքում: Շատ տպավորված եմ երեւանցիներով՝ քաղաքը ֆուտբոլային է եւ բոլորն ապրում են ֆուտբոլով»,-ասաց Սանտի Դենիան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031