Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկը թող միամիտ չձեւանա ու չփորձի գործընթացի վրա ցեխ շպրտել». Աշոտ Մելիքյանը՝ որոշ ԶԼՄ-ների (տեսանյութ)

Հուլիս 26,2019 16:30

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հենարան» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ԶԼՄ-ների ֆինանսական թափանցիկությունը այլընտրանք չունի: ԽԱՊԿ-ը, ԵՄԱ-ն եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նախագծի վրա աշխատել են եւ այնտեղ սեփականության թափանցիկության մեխանիզմներ են մշակել: Դա, ըստ Աշոտ Մելիքյանի, կնպաստի ոլորտում մրցակցությունն ավելացնելուն. «Որոշ անձինք, լրատվական դաշտում կողմնակալ գործունեություն իրականացնողները փորձում են վիճակն այնպես ներկայացնել, թե շահառուների՝ հեռուստաընկերությունների հետ քննարկումներ չի եղել: Բայց քննարկումները նոր են սկսում, ոչ մեկը թող միամիտ չձեւանա ու չփորձի գործընթացի վրա ցեխ շպրտել: Մենք երեք կազմակերպություններով ասուլիս տվեցինք ու ասացինք, որ այսօրվանից մեկնարկում է լայն քննարկման գործընթացը: Արդեն որոշ առաջարկություններ ենք ստանում: Ակնկալում ենք, որ ԱԺ կրթութան, գիտության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը կդառնա մոդերատոր, այնտեղ աշխատանքային խումբ է ստեղծվում»:

Aravot.am-ը հարցրեց՝ եթե այդ նախագիծը դառնա օրենք, կարծում եք անակնկալնե՞ր կլինեն՝ ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրների մասով, պարոն Մելիքյանը պատասխանեց, որ ինքն անակնկալներ չի սպասում. «ԶԼՄ-ն պետք է ինքը շահագրգռված լինի իր լսարանի հետ ազնիվ խաղի կանոններով աշխատի: Եթե դա քարոզչամիջոց է, քաղաքական հովանավորի հաշվին է հիմնականում ապրում, դա էլ գործելաոճ է: Ոչ մեկը չի արգելում այդ գործունեությամբ զբաղվել, բայց ասեք, թե քամին որտեղից է փչում»:

Աշոտ Մելիքյանը ԶԼՄ-ներին հորդորեց. «Ազնիվ եղեք, մի՛ ասեք, որ մենք անկախ ենք, մեզանով ենք ապրում, մեր գործունեության հաշվին ենք միայն ապրում եւ ոչ մի քաղաքական հովանավոր չունենք: Թերթերի դեպքում ԶԼՄ օրենսդրությունը պահանջում է, որ տարին մեկ դու ներկայացես, թե ինչ ֆինանսավորում ես ստացել ու ինչքան ես ծախսել: Հիմա մենք պահանջում ենք, որ այդ ամենը շատ թափանցիկ լինի հեռուստաընկերությունների պարագայում, որովհետեւ այնտեղ հանրային ռեսուրս է օգտագործվում: Շատ կարեւոր է նաեւ, որ օնլայն մեդիան խելքի գա, եւ ուղղակի բացառվի այն պրակտիկան, երբ բացում ես, ինքն իրեն իդենտիֆիկացնում է որպես լրատվամիջոց, բայց ոչ հիմնադրամի անուն կա, ոչ թողարկման պատասխանատուի անուն, ոչ հասցե, ոչ հեռախոս, այսպես չի լինի»:

«ԶԼՄ-ների մասին» օրենքի փոփոխություն նույնպես նախատեսվում է, այն շուտով շրջանառության մեջ կդրվի. «Այն պահանջները, որ կա տպագիր մամուլի նկատմամբ, այնպես էլ օնլայն մեդիայի նկատմամբ է ներկայացվում պահանջ ու ներկայացվում է, թե ինչ կտա դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031