Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը, հաղորդում է BBC-ն:
Ընտրություններն անցկացվել են խառը համակարգով: Գերագույն Ռադա անցած պատգամավորներից 225-ն ընտրվել են կուսակցական ցուցակներով, իսկ մյուսը կեսը՝ մեծանասնական համակարգով:
Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող Դոնբասի և Ղրիմի 26 շրջաններում ընտրություններ չեն անցկացվել, ուստի խորհրդարանում կլինի ոչ ավելի, քան 424 պատգամավոր:
Ըստ վերջնական արդյունքների՝ ձայները բաշվել են հետևյալ կերպ. իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հավաքել է ձայների 43.16%-ը, ռուսամետ Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի» կուսակցությունը՝ 13.05%-ը, Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» 8.18%-ը, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական զորակցությունը» 8.10%, երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոսը»՝ 5.82%:
Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5%-ի շեմը:
Կարդացեք նաև
Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում հաղթել է «Ժողովրդի ծառան», բացառությամբ Լվովի շրջանի («Գոլոս») և Դոնեցկի ու Լուգանսկի («Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի»):
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 49.84%:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ