Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը հայկական Renderforest-ի անցած ճանապարհը հզորագույն որակեց

Հուլիս 26,2019 15:46

Հայկական Renderforest-ը՝  առցանց տեսանյութերի ստեղծման հարթակը, 100 աշխատակիցների համար նախատեսված նոր գրասենյակ է բացել և ընդլայնել է իր գործունեությունը: Հիմնադիր Նարեկ Սաֆարյանը հայտնեց, որ իրենց արտադրությունն ամբողջությամբ նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Նաեւ հավելեց, որ իրենց հարթակով փորձելու են լրացնել շուկայում եղած բացը:

Մանրամասն` տեսանյութում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկա էր բացմանը: Նա խոստովանեց, որ ծանր աշխատանքային օրվանից հետո սիրով է եկել միջոցառմանը:

«Ինձ համար ամեն անգամ տոն է բարձր տեխնոլոգիական համայնքի հետ հանդիպելը եւ  հաջողությունների մասին լսելը»,-ասաց նանախարը: Նաեւ հավելեց, որ քննարկել են Renderforest-ի անցած ճանապարհը, որն ինքը հզորագույն որակեց:  Նախարարի խոսքերով, Հայաստանն առաջատարն է վիդեոների փոխակերպման  ծրագրերում`  ի դեմս Renderforest-ի, իսկ նկարների փոխակերպման ծրագրերում` ի դեմս Picsart-ի։ Նաեւ հույս հայտնեց, որ բազմաթիվ այլ ոլորտներում եւս կարող ենք լինել առաջատար, ինչպես օրինակ,  արհեստական բանականությունը, միկրոէլեկտրոնիկան, դիզայնից մինչեւ արտադրություն, մաթեմատիկան եւ այլ ուղղություններ, քանի որ ունենք այդ պոտենցիալը:

Մանրամասն` տեսանյութում:

Նախարարը հավաստիացրեց, որ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ստացել են բյուջեի միջնաժամկետ ծրագիրը, համաձայն որի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին լուրջ ֆինանսավորում է սպասվում, եւ ՀՀ պատմության մեջ երբեք նման բան չի եղել:

Հավելենք, որ Renderforest-ը հիմնադրվել է 2013 թվականին Երևանում: Հարթակի օգնությամբ միլիոնավոր հոլովակներ են պատրաստվել: Ներկայումս  հարթակում գրանցված է ավելի քան 3 միլիոն օգտատեր, որոնք ստեղծել են շուրջ 6 միլիոն հոլովակ: Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափը դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031