Հուլիսի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Էջմիածին քաղաքի Դանղյան փողոցի բնակիչներից մեկը բակում մշակումն արգելված բույս է աճեցնում։ Օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ծառայողները զննություն կատարեցին 57-ամյա տղամարդու հողամասում՝ հայտնաբերելով կանեփի 58 բույս։
Հայտնաբերվածը առգրավվեց ու փաթեթավորվեց, իսկ տանտերը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա հայտնածով՝ կանեփի բույսերն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ