Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղարը դավադիր ուժերի մասին.«Բանակը  եւ անվտանգության ուժերն ամբողջովին պատրաստ են իրենց առջեւ դրված ցանկացած առաջադրանք կատարելու»

Հուլիս 26,2019 14:26

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով լրագրողի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած՝ «դավադիր ուժերի» դեմ պայքարն ի՞նչ ընթացքում է, ասաց.«Ուշադիր հետեւում ենք բոլոր գործընթացներին, փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս բացառենք որեւիցե  ուղղությամբ նման զարգացումներ: Այս պահին բանակը  եւ անվտանգության ուժերն ամբողջովին պատրաստ են իրենց առջեւ դրված ցանկացած առաջադրանք կատարելու: Կարծում եմ այս պահին այդ սպառնալիքը նվազագույնի է հասցված»:

Իսկ թե ովքեր են այդ դավադիրները, Գրիգորյանը փակագծերը չբացեց, նշելով.«Այս պահին այն, ինչ հրապարակային ասվել է, ավելին ասել չեմ»: Բայց նաեւ վստահեցրեց.« Անվտանգության կառույցները դրանով զբաղվում են»:

Հարցին՝ արդյո՞ք Վիտալի Բալասանյանն այդ դավադիրներից է, Գրիգորյանը նույն պատասխանը տվեց՝ ինչ ասվել է հրապարակային, ավելին ասել չեմ կարող:

Այն դիտարկմանն էլ,  թե Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել, ովքե՞ր են լարվածություն մտցնում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Երեւան-Ստեփանակերտ հարաբերությունները այս պահին գտնվում են շատ լավ վիճակում, որոշակի խնդիրներ եղել են, բայց դրանք արդեն անցյալում են: Շուտով Ստեփանակերտում լինելու են Համահայկական խաղերը, եւ մենք եւս մեկ անգամ կարողանալու ենք ֆիքսել, որ այդ հարաբերությունները նորմալ վիճակում են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031