Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան.«Բոլոր «պոստերում» ջրամատակարարում է լինելու մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը»

Հուլիս 26,2019 14:18

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ոլորտում կատարված աշխատանքներին, նախ նշեց, որ անվտանգությունը միայն ռազմականը չէ, այլ նաեւ կառավարման համակարգի արդյունավետությունն ու ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը:

Ի՞նչ բարելավում է տեղի ունեցել անվտանգության ոլորտում. ԱԽ քարտուղարը պատասխանեց.«Սպառազինության մասով՝ նոր զենքեր են ձեռք բերվել, 2019-ի վերջին ՍՈՒ-երն արդեն պատրաստ կլինեն, 2020-ին արդեն ձեռք կբերենք: Բացի սրանից, այլ սպառազինություն է ձեռք բերվել, որի մասին պաշտպանության նախարարը, եթե անհրաժեշտություն լինի՝ կխոսի»:

Գրիգորյանը նաեւ հիշեցրեց՝ զորացրված սպաների բնակարանային խնդիրը ԱԽ-ն մեկ որոշումով լուծել է, զինվորականների աշխատավարձն է 10%-ով բարձրացվել.«Այս պահին մենք ունենք քաղաքական որոշում ենթակառուցվածքների մասով՝ բոլոր «պոստերում» ջրամատակարարում է լինելու մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը: Սրա համար ֆինանսական հատկացումներն ու  տեխնիկական  մասը կապահովվի, քաղաքական որոշումը կա»:

Գրիգորյանը նաեւ ասաց՝ հանրության բարձր վստահությունը կառավարության եւ վարչապետի հանդեպ թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարման համակարգ ունենալ.«Այս տարի նախատեսվում է  62 միլիարդ  հավելյալ եկամուտ ունենալ: Սա նշանակում է՝ այս եկամուտների մի մասն ուղղվելու է անվտանգության համակարգի ենթակառուցվածքները զարգացնելուն եւ զինծառայողների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031