Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործադիր իշխանությունը «կնիքում» է դատական իշխանության դուռը». Իրավապաշտպանը՝ Քոչարյանի գործով դատավորի մասին

Հուլիս 26,2019 13:34

«Զանգեր չեն լինում, բայց ա՛յ այսպիսի բաներ են լինում: Սա ներկայացնում է այսօրվա վիճակը, երբ ոստիկանը հսկում է դատավորի կնիքված աշխատասենյակի դուռը»,-«Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ հուլիսին իրականացրած խուզարկությանը, ասաց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, Արցախի նախկին օմբուդսման Ռուբեն Մելիքյանը: «Գործադիր իշխանությունն այսպես «կնիքում» է դատական իշխանության դուռը: Երբ հանցագործության մասին ապացույցներ չեն ներկայացվում, գործադիր իշխանությունը հեղինակազրկվում է»,-մատնանշելով դատավորի աշխատասենյակի դռան կնիքված լինելու փաստը՝ ասաց իրավապաշտպանը:

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի կնիքված դռան լուսանկարը հրապարակել է Ռուբեն Մելիքյանը՝ իր ՖԲ էջում:

Դատավոր Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ Գեորգի Մելիքյանը նշեց՝ թեեւ հիմա դատավորի աշխատասենյակն այլեւս կնիքված չէ, բայց  որոշ ժամանակահատվածով կնիքված լինելը միջամտություն էր դատավորի կողմից արդարադատության իրականացմանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2338470346407763/

 

«Իրավական ուղի» հ/կ-ի մյուս համահիմնադիր Սիրանույշ Սահակյանն էլ շեշտեց. «Երբ ապօրինի խուզարկություններ են տեղի ունենում դատավորի կամ փաստաբանի հանդեպ, դա  միջամտություն է նաեւ դատավորի մասնագիտական գործունեությանը, հատկապես, երբ այդ խուզարկության ժամանակ ձեռք են բերվում դատավորի մասնագիտական գործունեությանն առնչվող փաստաթղթեր եւ նյութեր: Քննիչի հիմնավորումն այն է, որ աշխատասենյակում կարող էին պահվել օրենքով արգելված իրեր եւ առարկաներ, գործի համար նշանակություն ունեցող առարկաներ: Սակայն չեն մատնանշել, թե դատավորի աշխատասենյակի որ իրը կարող էր նշանակություն ունենալ գործի բացահայտման համար: Այս չհիմնավորված միջնորդությունն էլ դատարանը բավարարել է եւ տվել խուզարկության թույլտվություն: Նման մոտեցումը հակադրվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»:

https://www.facebook.com/aravot.am/videos/850934401948302/

 

Սահակյանի խոսքով՝ առգրավել են նաեւ նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող այլ գործերի նյութերը. «Ոչ թե՝ չիմանալով են վերցրել, այլ փորձարկել են՝ կրիչը տեղադրել են համակարգչում, կարդացել տեղեկատվությունը, բայց, միեւնույնն է, գործին չառնչվող նյութերը վերցրել են: Հարց է առաջանում՝ եթե խուզարկության նպատակն իսկապես գործի համար նյութեր գտնելն էր, ապա վարույթում գտնվող այլ գործերի նյութերը վերցնելն ի՞նչ կապ ուներ դրա հետ»:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկության եւ հանցագործության մասին հաղորդում տալու մասին Դատախազության պարզաբանումը՝ այստեղ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031