Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղար.«Արտագաղթը բացասաբար է ազդում մեր անվտանգության միջավայրի վրա, ամենաուղղակի ազդեցությունը բանակի վրա է»

Հուլիս 26,2019 13:27

«Արտագաղթը երեւի սպառնալիքներից մեկն է, որը բացասաբար է ազդում մեր անվտանգության միջավայրի վրա, ամենաուղղակի ազդեցությունը բանակի վրա է»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա վստահեցրեց.«Մենք փորձում ենք հասկանալ, թե որոնք են այն ճանապարհները, որոնցով կկարողանանք լուծել խնդիրը: Այս հարցի լուծումը բազմաշերտ է եւ մեկ գործոնով լուծելու հնարավորություն չկա: Բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել վարչապետի գլխավորությամբ եւ տարբեր այլ մակարդակներով՝ թե ինչպես  կարող ենք լուծել խնդիրը՝արտագաղթի նվազեցումը, սրա հետ մեկտեղ կա այլ խնդիր՝ ծնելիությունը, ծնելիության թիվը մեծացնենք: Քաղաքականություն ենք մշակում, որ կամ լուծենք կամ նվազագույնի հասցնենք արտագաղթը»:

Գրիգորյանը նշեց՝ 2018-ի վերջին Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների ցուցանիշում  դրական սալդո է գրանցվել, բայց ասել, որ ներգաղթ է եղել՝ դեռ վաղ է: Գրիգորյանն ասաց, որ անհրաժեշտություն կա ուսումնասիրել եւ  հասկանալ՝ այդ մարդիկ որպես զբոսաշրջի՞կ են եկել, թե՞ հաստատվելու: Ախ քարտուղարն ասաց, որ Հայաստանի անձնագիր ստանալու համար դիմողների թիվը մեծ է, բայց սա չի նշանակում ներգաղթ.«Մենք գնալու ենք նրան, որպեսզի արտագաղթը հասցնենք գոնե զրոյի, այնուհետեւ հասնենք դրական տեղաշարժին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031