Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առգրավել են դատավոր Գրիգորյանի համակարգչի կրիչը, կնիքել դուռը, ոստիկան կարգել». պաշտպան (տեսանյութ)

Հուլիս 26,2019 13:04

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում հուլիսին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացված քննչական գործողությունների  ընթացքում կատարվել են նաեւ օրենքով չնախատեսված քրեադատավարական գործողություններ՝ համակարգչի կոշտ կրիչի առգրավում, աշխատասենյակի մուտքի դռան կնիքում՝ օրենքով չնախատեսված կերպով: Այս մասին այսօր «Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գեորգի Մելիքյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2338470346407763/

Նրա բնորոշմամբ՝ քննչական գործողությունները տեղի են ունեցել առանց Դավիթ Գրիգորյանի գիտության եւ առանց նրա հետ համաձայնեցնելու, մինչդեռ օրենքն ասում է, որ դատավորին եւ ԲԴԽ-ին մեկ օր առաջ պետք է իրազեկեին. «Նրա աշխատասենյակ է ներկայացել քննիչ Մեջլումյանը եւ արգելել դատավորի մասնակցությունն առգրավում ենթադրող քննչական գործողությանը: Առգրավվել են նաեւ այլ համակարգիչներ: Քննիչը կնիքել է աշխատասենյակի դուռը: Սա լուրջ իրավական հետեւանքներ ունի, քանի որ առանց դատարանի որոշման, ինչպես օրենքն է պահանջում, կնիքվել է աշխատասենյակի դուռը: Ոստիկանն էլ հսկում է դուռը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/850934401948302/

Փաստաբանը նշեց, որ քննիչի ապօրինի գործողությունները բողոքարկել են. «Դատավոր Դավիթ Գրիգորյանին վերագրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործություն, մինչդեռ քրեական գործ հարուցելը խախտամբ է կատարվել, քանի որ տեղյակ չեն պահել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին»: Մելիքյանը հավելեց, որ դեռեւս մայիսին հայտնվել է ինչ-որ անձ, որն իբրեւ թե առավել հիմնավոր փաստարկներ է ներկայացրել՝ որպես նոր երեւան եկած հանգամանքներ, ինչի հիմքով խուզարկություն է սկսվել: Հիշեցնենք, որ դատախազությունը  պարզաբանել էր դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում կատարված գործողությունները:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031