Հունիսի 20-21-ի իրադարձությունների առնչությամբ բռնի գործողությունների կոչ անելու, դրանք ղեկավարելու և դրանցում մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի տնօրենի պաշտոնակատար Մամուկա Չելիձեն:
Քննության շրջանակում պարզվել է, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը խորհրդարանի շենքի գրոհի ժամանակ Օկրուաշվիլին իր համախոհների հետ ցուցարարներին կոչ է արել ներխուժել խորհրդարան և ինքն է անձամբ մասնակցել գրոհին: Բացի այդ, նշվում է, որ նա մասնակցել է «տարբեր խմբակային բռնի գործողությունների»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ TASS-ի
Կարդացեք նաև