Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է ոսկու գրավով վարկեր ձևակերպելիս չօգտվել միջնորդների ծառայություններից  և դիմել Բանկ ինքնուրույն

Հուլիս 26,2019 11:47

ՀՀ բանկային շուկայում միջնորդների միջոցով ոսկու գրավով վարկերի ձևակերպման դեպքերի կտրուկ աճի պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը և դատապարտում այս երեւույթը:

Բանկը հորդորում է խուսափել երրորդ անձանց կողմից առաջարկվող միջնորդական ծառայություններից, քանի որ հայտնաբերվել են մի շարք խարդախության սխեմաներ, որոնք մեր հաճախորդներին հանգեցրել են անհուսալի իրավիճակների և դատական վարույթների:

Սխեմաներից մեկը հետևյալն է. ձեռք բերելով Ձեր վստահությունը  ու մոլորեցնելով Ձեզ, միջնորդը (ով կարող է լինել Ձեր ընկերը կամ բարեկամը), կեղծ մատնանշելով Բանկի հետ համագործակցությանը, նպաստում է Ձեր անունով ոսկու գրավով վարկ ձևակերպելուն` գրավադնելով իր ոսկին: Վերցնելով վարկի գումարը՝ միջնորդը որոշ ժամանակ անց հայտարարում է Ձեզ, որ չի կարող մարել վարկը (կամ ընդհանրապես անհետանում է): Արդյունքում, պարտքը մնում է Ձեր անունով, և Դուք ներքաշվում եք դատական գործընթացներում, իսկ Ձեր վարկային պատմությունը “փչանում է”: Դատական գործընթացների  ժամանակ կալանք է դրվում Ձեր հաշիվների և գույքի վրա, և Ձեր կողմից ամբողջ գումարը չվճարելու դեպքում՝ կատարողական վարույթի գործընթացում կամ սնանկության փուլում, Ձեր գույքը կարող է բռնագանձվել/վաճառվել` Ձեր պարտքը մարելու համար:

Ընդգծենք, որ միջնորդը Բանկի աշխատանքի կամ աշխատակիցների հետ ոչ մի առնչություն չունի:

ՎՏԲ-Հայաստան Բանկը զգուշացնում է, որ նման դեպքերում վարկային պարտավորությունների չկատարման և հետագա բացասական հետեւանքների համար պատասխանատվություն կրում եք Դուք: Բանկը որևէ պարտավորություն Ձեր հանդեպ  չի կրում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին անվերապահորեն խորհուրդ է տալիս բոլոր բանկային հարցերով, ինչպիսիք են վարկավորման, վերաֆինանսավորման և այլ դեպքերում անմիջապես դիմել Բանկին՝ առանց միջնորդների օգնության: Հայաստանի տարածքում գործող Բանկի բոլոր 71 մասնաճյուղերի աշխատակիցները պատրաստ են տրամադրել տարբեր տեսակի վարկեր, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:

Բացի այդ, գործող կամ պոտենցիալ հաճախորդները կարող են դիմել Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներին` զանգահարելով 87-87 կարճ հեռախոսահամարին կամ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Բանկի պաշտոնական կայքում` www.vtb.am:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031