Լրահոս
Օրվա լրահոսը

«Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող  առնչվել միմյանց հետ»

Հուլիս 25,2019 23:23

Մամուլում տեղ գտած հրապարակումները այն մասին, թե Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում  Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում,  չեն համապատասխանում իրականությանը։ Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող  առնչվել միմյանց հետ, ոչ մի տեսանկյունից։  Դեռ ուր մնաց խոսել որևէ պայմանավորվածության մասին։ Դրանք երկու իրարից շատ տարբեր գործընթացներ են։ Ստորագրահավաքը ավարտվել է և սկսվել է այդ նախագիծը օրինականացնելու կամ չօրինականացնելու գործընթացը։ Այն ընթանալու է ըստ օրենքի՝ անցնելով բոլոր քայլերը։

Երբ այն կհասնի իր հանգուցալուծմանը, երբ կհաստատվի այս նախագիծը Սամվել Բաբայանը միանշանակ կդնի իր թեկնածությունը։  Իսկ ինչ վերաբերում է Բակո Սահակյանի հրաժարականին, ապա դա օրհասական հարց է։ Բակո Սահակյանը օր առաջ պետք է հրաժարական տա՝ Արցախի նախագահի պաշտոնը անօրեն երրորդ անգամ զավթելու համար՝ այն է սահմանադրական կարգի տապալում։  Արցախում պետք է  անցկացվեն  նոր ընտրություններ, որտեղ Արցախցին կասի իր հստակ խոսքը՝ ձևավորելով իր համար օրինական իշխանություն։ Շուրջ քսան տարի Արցախում խեղդված ժողովրդավարությունը ի վերջո պետք է հաղթանակի՝ քաղաքական առողջ մրցակցություն ապահովելով  բոլոր ուժերի համար։  Այսօրվա հրամայականը դա է, օրակարգում պիտի լինի Բակո Սահակյանի հրաժարականը։

Սամվել Բաբայանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031