Aravot.am-ի տեղեկություններով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանը հուլիսի 13-ին ինքնասպանություն կատարելուց առաջ զորամասից փախել է, հասել արցախա-ադրբեջանական սահմանի չեզոք գոտի: Հենց այնտեղ էլ գտել են նրա դին:
Նախքան ինքնասպանություն կատարելը նա կրակահերթ է ր բացել դիրքի ավագի ուղղությամբ, սակայն ոչ մի փամփուշտ ավագին չի կպել: Մեր տեղեկություններով, Վոլոդյա Գալոյանը մտածել է, թե սպանել է դիրքի ավագին ու վախից է փախել զորամասից: Իսկ դիրքի ավագի ուղղությամբ կրակելուն նախորդել է վիճաբանություն, պատճառը եղել է Վոլոդյա Գալոյանի գրպանի հեռախոսը, ինչը չի թույլատրվել դիրքեր տանել:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:
Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո, Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել են վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, եւ կողքին ընկած նրա ինքնաձիգը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ