Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Բուլղարիայում կայանալիք ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը:
Սոֆիայում մրցագորգ կմտնեն Արայիկ Թոփալյանը՝ 45 կգ, Կարապետ Մանվելյանը՝ 48 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝ 51 կգ, Սուրեն Աղաջանյանը՝ 55 կգ, Արման ՎԱրդանյանը՝ 60 կգ, Արման Խաչիկյանը՝ 65 կգ, Լյովա Խաչատրյանը՝ 71 կգ, Վիգեն Նազարյանը՝ 80 կգ, Ռազմիկ Մահլամյանը՝ 92 կգ եւ Ռազմիկ Քուրդյանը՝ 110 կգ: Հավաքականը ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնելու է հուլիսի 31-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ