Պատանի ազատ ոճային ըմբիշները հուլիսի 31-ին մեկնելու են Սոֆիա: Բուլղարիայում մեր տղաները մասնակցելու են այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը ընտրել է հետեւյալ ըմբիշներին. 45 կգ՝ Էդիկ Հարությունյան, 48 կգ՝ Հարություն Հովհաննիսյան, 51 կգ՝ Լեւիկ Միքայելյան, 55 կգ՝ Նորիկ Հարությունյան, 60 կգ՝ Գենիկ Ասատրյան, 65 կգ՝ Դավիթ Մարգարյան, 71 կգ՝ Մենուա Յարիբեկյան, 80 կգ՝ Համլետ Հախվերդյան, 92 կգ՝ Լյովա Գեւորգյան, 110 կգ՝ Սերգեյ Սարգսյան:
Պատանի ազատ ոճայինները վերադառնալու են օգոստոսի 1-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ