Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը կեղծ օրակա՞րգ է փորձում վավերացնել՝ առաջ քաշելով «հայաստանցի» և «ղարաբաղցի» տարանջատումները. ԱՐՑԱԽՊՐԵՍ

Հուլիս 25,2019 19:20

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների նպատակով անցկացված ստորագրահավաքի և այս առթիվ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությունների մասին «Արցախպրես » լրատվական գործակալությունը զրուցել է ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, սահմանադրական փոփոխությունների նպատակով նախաձեռնված ստորագրահավաքն արդեն ավարտվել է: Կա՞ն արդյոք տեղեկություններ, թե քանի մարդ է մասնակցել, կամ ինչպես է այն անցել:

-Մասնակիցների թվի մասին ստույգ տեղեկություններ դեռ չունենք, բայց որքանով տեղյակ եմ մամուլից և նախաձեռնող խմբի կողմից արված հայտարարություններից, նախատեսված քանակն ապահովվել է: Այս կապակցությամբ մի շատ կարևոր նկատառում կցանկանայի անել: Ստորագրահավաքի ամբողջ գործընթացին իշխանության կողմից ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները, որևէ միջամտություն կամ խոչընդոտ չի եղել, սակայն Սամվել Բաբայանի կամ նրա գրասենյակի կողմից մամուլում անհիմն հայտարարություններ են հնչում, թե իբր գործընթացին խանգարել են: Հակառակը կարող եմ պնդել. սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ մարդիկ բողոքում են, որ իրենց խաբել են և այլ պատրվակների անվան տակ տարել և ստորագրել են տվել:

-Սամվել Բաբայանը իր վերջին հարցազրույցներից մեկում պնդում է, որ ստորագրահավաքն ուղղված է արմատներով արցախցնիներին Արցախում ընտրությունների հնարավորություն տալուն: Այնինչ նախաձեռնող խմբի կողմից տարածված առաջարկում նման ձևակերպում չկա: Հետաքրքիր է լսել Ձեր մեկնաբանությունը:

-Ճիշտ եք նկատել, իրականում առաջարկում նման առանձնացում կամ ընդգծում չկա, և այն ընդունվելու դեպքում, որևէ նշանակություն չկա, թե մարդը որտեղ է ծնվել կամ արմատներով որտեղից է: Այսինքն այս իմաստով Սամվել Բաբայանը ստում է, և հանրության շրջանում փորձում է սխալ կարծիք ձևավորել: Իմիջիայլոց, այդ թեզը ինքնին շատ վտանգավոր է, քանի որ նման ձևակերպումները խոսում են դրա հեղինակի կողմից մեր ազգային միասնականության հանդեպ ունեցած սխալ ընկալումների մասին: Այսինքն սահմանադրական մակարդակով Սամվել Բաբայանը կեղծ օրակա՞րգ է փորձում վավերացնել՝ առաջ քաշելով «հայաստանցի» և «ղարաբաղցի» տարանջատումները: Այդ դեպքում ո՞ւր մնացին միասնության մասին նրանց վեհ կոչերն ու հայտարարությունները…

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031