Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան Կերչի նեղուցում ռուսական լցանավ է կալանել. Ռուսաստանը կոշտ է արձագանքել

Հուլիս 25,2019 17:58

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Օդեսայի շրջանի Իզմայիլ նավահանգստում կալանել է ռուսական Neyma լցանավը, հաղորդում է BBC-ն:

Կալանված լցանավում խուզարկություն է կատարվել, առգրավվել են փաստաթղթեր, անձնակազմը հարցաքննվել է: Լցանավում եղել է անձնակամի 10 անդամ:

Լցանավը կալանվել է ուկրաինական ռազմանավերն արգելափակելու համար: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կարծում է, որ Ռուսաստանի սահմանային ծառայության ներկայացուցիչները Դաշնային անվտանգության ծառայության ուղղակի հրահանգով «ռազմական ագրեսիայի գործողություն են իրականացրել» ուկրաինական ռազմանավերի դեմ Կերչի նեղուցում: Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտարարել են, որ ուկրաինական նավերն արգելափակվել են անօրինական կերպով, զենքի կիրառմամբ և Neyma լցանավի օգնությամբ:

Ուկրաինացի սահմանապահների տեղեկությամբ՝ ռուսական դրոշով լցանավը մտել է Իզմայիլ նավահանգիստ Nika Spirit անվան տակ և նույնականացվել որպես հայտնի Neyma լցանավ, որն ավելի վաղ օգտագործվել էր Կերչի նեղուցն անցնելու համար:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունում կարծում են, որ լցանավի անունը դիտավորյալ է փոխվել՝ «նպատակ ունենալով կոծկել մասնակցությունն անօրինական գործողություններին և ագրեսիային»: Խոսքը անցյալ տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում ուկրաինական նավերի կալանման մասին է:

Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ ռուսական կողմը պարզում է կատարվածի հանգամանքները՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

«Եթե խոսքը ռուսներին պատանդ վերցնելու մասին է, դա կորակվի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հետևանքներն իրենց սպասել չեն տա»,- ասել են նախարարությունում:

Ավելի ուշ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ լցանավի կալանումը «շատ վատ նորություն է»:

«Կիևում ինչ-որ մեկը ցանկանում է նոյեմբերի 25-ի սեփական սադրանքի կոշտ շարունակությունը: Մենք կատարվածը հանգամանորեն կուսումնասիրենք»,- ասել է Կարասինը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Uliss says:

    Заголовок измените.Где Измаил и где Керченский пролив

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031