Բուդապեշտում մեկնարկել է շախմատի Եվրոպական ունիվերսիադան, որին մասնակցում է տղամարդկանց 21 եւ կանանց 8 թիմ:
Հայաստանը ներկայացված է միայն տղամարդկանց պայքարում: Հայաստանի Տնտեսագիտական պետական համալսարանի թիմի կազմում են գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը:
Մեկնարկային տուրում մեր տղաները հաղթել են Պորտոյի համալսարանի թիմին՝ 1,5:0,5: Տիգրան Հարությունյանը պարտության է մատնել Անդրե Վենտուրա Սքուզային, Տիգրան Ս. Պետրոսյանը ոչ-ոքի է արել Ռիկարդո Մարկեսի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև