Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսավորմամբ ոչ մեծ, բայց հերթական շատ կարևոր գնումն է իրականացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար: 850.000 դրամ ընդհանուր արժողությամբ 10 ֆոտոթակարդները կենդանիների պահպանության և մոնիթորինգի իրականացման համար կարևոր նշանակություն ունեն: Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ զարգացնելու ԲՀՊՏ-ների ենթակառուցվածքները, նաև բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները:
Նշենք, որ 2019 թվականի համար CNF-ի կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոցին փոխանցվել էր ավելի քան 110 հազար եվրո ընթացիկ ծախսերը հոգալու և զարգացման ծրագրեր իրականացնելու համար:Առաջիկայում նախատեսվում է երկրորդ փոխանցումը՝ նույն չափով:
Հիշեցնենք, որ Կովկասի բնության հիմնադրամը հիմնական աջակցությունն իրականացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերում և «Արփա» պահպանվող տարածքում:
Կովկասի բնության հիմնադրամ