«Ռազմական ոլորտում բավականին գործ է արվում, շատ ծրագրեր ենք հիմա ֆինանսավորում: Առաջիկա տարիներին նոր զինատեսակների մասին տեղեկություններ կիմանաք»,-«Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ կոմիտեի ֆինանսավորած եւ ռազմարդյունաբերությանն առնչվող հինգ ծրագրերը վերաբերում են հետեւյալ խնդիրների լուծմանը՝ նորագույն տեխնիկաների վերանորոգում, մեքենաշինություն, նորագույն տեխնոլոգիաների կիրառում: «Արդեն իսկ ստեղծված են որոշ համակարգեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն մեր բանակի, այլեւս զարգացած ռազմարդյունաբերություն ունեցող երկրների համար: Հույս ունենք, որ մոտ ապագայում այստեղ արտադրված որոշ զինատեսակներ եւ տեխնիկա ՆԱՏՕ-ի երկրները կփորձեն գնել»,-նշեց Սամվել Հարությունյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում.
https://www.facebook.com/aravot.am/videos/1456649137807672/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև