Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ տվեցին Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության ամերիկյան «վոյաժները»

Հուլիս 25,2019 16:15

Aravot.am-ի հետ զրույցում`պատասխանելով հարցին`լրատվամիջոցներում շատ քննարկվեց ու քննադատվեց խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցն ԱՄՆ, այն առումով, որ այցը ներկայացուցչական չէր բոլոր իմաստներով`թե նախատեսված հանդիպումների, եւ թե ձեռք բերված պայմանավորվածությունների, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը ասաց. «Այցին չեմ հետեւել, բայց եթե լրատվամիջոցներում կան տպավորություններ, որ այցելությունը չունի կոնկրետ նպատակ, որը կարող էր արձանագրվել՝ որպես քաղաքական ձեռքբերում, ապա ընդհանրական դիտարկումներ կարող եմ անել…»:

Խոսրով Հարությունյանը մի շատ ընդհանուր խնդիր է արձանագրում. «Իշխանությունների միջպետական այցելությունները կարող են լինել ավելի կոնկրետ եւ առարկայական միայն մեկ դեպքում՝ եթե այդ այցելությունները հետապնդում են այդ իշխանության, կառավարության գործունեության ծրագրով նախատեսված հիմնական նպատակներն ու թիրախային կետերը»: Նա նկատում է, որ հենց ա՛յդ պատճառով էր ինքը ժամանակին քննադատում կառավարության գործունեության ծրագիրն,ասելով, որ այն շատ անորոշ է, ու այդ համատեքստում, ցանկացած արդյունք կարելի է ներկայացնել որպես ձեռքբերում. «Մինչդեռ, ծրագիրը պետք է լիներ այնչափ կոնկրետ, որ որեւէ պատվիրակության ակտիվություն պարզ նպատակ հետապնդեր: Եթե հստակ արձանագրումներ չկան, այցելությունները կլինեն լղոզված, հընթացս ձեւավորվող եւ շատ դեպքերում քվազի- քաղաքական նպատակներով ու շատ դեպքերում`ոչինչ չտվող»:

Ի դեպ, մեր զրուցակիցը գտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսականների եւ հայ խորհրդարանականների հանդիպումը կարղ էր արդյունավետ լինել` ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնի նախաձեռնության ֆոնին: Վերջինս, հիշեցնենք, «Ամերիկայի Ձայն»-ի  հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով: Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031