Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ. «Սպայկայի» վերաբերյալ հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով աճում են

Հուլիս 25,2019 15:27

Այսօր կառավարության նիստից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ընթացքում է «Սպայկա» ընկերության  նկատմամբ  հարուցված  գործը, եւ արդյո՞ք ընկերությանն առաջադրված հարկային պարտավորությունների թիվը մեծացել է։

Ի պատասխան, պարոն Անանյանն ասաց, որ գործի քննությունը շարունակվում է. «Անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների կողմից, հաշվարկներ ու վերահաշվարկներ են կատարվում։ Ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկայի» սերտ առնչությունը գյուղատնտեսության ոլորտի հետ, քրեաիրավական գնահատականների առումով քննությունն առանձնացրել ենք։ Եվ հնարավորություն ենք տալիս, որ իր գործունեությունում այսօր որեւէ խաթարում չլինի»:
Հարցին՝  զիջո՞ւմ են «Սպայկային», պարոն Անանյանը պատասխանեց. «Չի կարելի այդպիսի բան ասել, որովհետեւ զիջում նշանակում է  ընդհանրապես օրենքին հակառակ գնալ, ինչը մենք չենք պատրաստվում անել։ Մենք հիմա ձեռք ենք բերում լրացուցիչ փաստեր, որ հաշվարկները լիարժեք լինեն։ Այս փուլում կազմակերպությանը մի փոքր, այսպես ասած, ազատ ենք թողել, որպեսզի ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն։ Բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել։ Հակառակը, նախապես հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031