Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Փայլան. «Բորիս Ջոնսոնի պապը պայքարեց, որ ցեղասպանության մեղավորները դատարանի առջև կանգնեն»

Հուլիս 25,2019 14:43

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Twitter» միկրոբլոգում ուշագրավ գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին։

«Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած Ալի Քեմալի թոռն է։ Ալի Քեմալը լրագրող էր և քաղաքական գործիչ, որը ընդդիմանում էր Աբդուլ Համիդ 2-րդի բռնակալության և երիտթուրքերի քաղաքականության դեմ։ Նա ասում էր, որ երիտթուրքերը երկիրը կանգնեցնում են աղետի առաջ և նա իրավացի դուրս եկավ։ Ալի Քեմալը դեմ էր նաև հայերի տեղահանության որոշմանը», – գրել է Փայլանը:

Այնուհետև Փայլանը նշում է, որ երբ Մեծ Բրիտանիայի վարչապետի պապը դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, վերջինս պայքարեց, որ Հայոց ցեղասպանության մեղավորները դատարանի առջև կանգնեն։

«Անգլիացիաների և Անկարայի կառավարության միջև ստորագրված գաղտնի համաձայնագրով Մալթայում գտնվող իթթիհադականները վերադարձան Անկարա ու այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին կատարած ցեղասպանության համար։ Իսկ Ալի Քեմալը որակվեց որպես դավաճան։ Նա Իզմիթում, լինչի դատաստանի ենթարկվելով, սպանվեց։ Նա խիղճ ունեցող քաղաքական գործիչ էր։ Պահանջում էր, որ հաշիվ տրվի  Հայոց ցեղասպանության պես մեծ հանցագործության համար։ Եթե հաջողության հասներ, կազատվեր ցեղասպան և բռնարար ավանդույթներով պետությունից։ Հանցագործությունն անպատիժ մնաց, կրկնվեց և կրկնվում է։ Ալի Քեմալը թող հանգչի խաղաղությամբ»,-եզրափակում է Փայլանը։

Աղբյուր՝ Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031