Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հունվարի 1-ից գիտական հիմնարկները կֆինանսավորվեն ըստ արդյունավետության». Սամվել Հարությունյան

Հուլիս 25,2019 14:39

2020թ.-ի հունվարի 1-ից հայաստանյան գիտական հիմնարկները ՀՀ գիտության կոմիտեից կֆինանսավորվեն ըստ իրենց աշխատանքի արդյունավետության: Այս մասին այսօր «Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: «Բյուջեն ավելի մեծ է, եւ ազնիվ կլիներ, որ հիմնարկներն ըստ աշխատանքի գնահատվեին, այլ ոչ թե ըստ աշխատակիցների քանակի: Ուստի հունվարի մեկից հիմնարկները կֆինանսավորվեն ըստ աշխատանքի արդյունավետության: Ստեղծված հանձնաժողովը տարբեր գիտական կառույցների մասնագետներից է բաղկացած, որոնք կորոշեն, թե որ աշխատանքը որքան բալ պետք է գնահատվի»,-նշեց Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ենթահանձնաժողովները կայցելեն հիմնարկներ եւ կգնահատեն նրանց աշխատանքը. «Պարզ թվաբանություն է: Ամեն աշխատանք ինչ-որ միավոր արժի: Ակնկալում ենք, որ հիմնարկների միջեւ այսպես առողջ մրցակցություն կառաջանա, ինչը կհանգեցնի բյուջեի ավելի արդյունավետ օգտագործման»:

Սամվել Հարությունյանի խոսքով՝ շատ երկրներում վաղուց գիտությունը ֆինանսավորվում է նշյալ սկզբունքով, ուստի իրենք նոր հեծանիվ չեն հայտնաբերել. «Յոթ չափանիշ կա, այդ թվում՝ տպագրված հոդվածների վարկանիշը, հեղինակների՝ գիտաժողովներին մասնակցությունը, միջազգային կապերը, գիտաշխատողների մանկավարժական գործունեությունը, նորագույն սարքավորումների առկայությունը, գրանտները: Այն ամենը, ինչը նպաստում է տվյալ գիտական հիմնարկի արդյունավետությանը, հաշվի է առնվելու»:

https://www.facebook.com/aravot.am/videos/826604281066612/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031