Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն էլ այլևս նախկինը չէ. «168 ժամ»

Հուլիս 25,2019 14:04

Հասարակության շրջանում գնալով խորանում է հիասթափությունն իշխանությունների գործողություններից։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե իշխանափոխությունը որքանով չլուծեց այն խնդիրները, որոնք կային երկրում։

Մի պահ մարդիկ հույս ունեին, որ գալու է Նիկոլ Փաշինյանը և հոգալու է իրենց հոգսերը։ Եկավ Նիկոլ Փաշինյանը, բայց հոգսերը շարունակում են թակել մարդկանց դռները։

Ժամանակն անցնում է, իսկ երկրում սոցիալական իրավիճակը չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանն էլ այլևս նախկինը չէ։

Հիմա արդեն նա չի էլ ուզում լսել այն մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, ովքեր ոչ վաղ անցյալում Հայաստանի 3 միլիոն վարչապետներից մեկն էին և իրավունք ունեին ոտքով բացել պետական հիմնարկների դռները։ Հիմա արդեն ամեն մարդ ինքը պիտի հոգա իր հոգսը, դա այլևս կառավարության խնդիրը չէ։ Հիմա արդեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը ոչ պակաս քամահրանքով է խոսում Հայաստանի հպարտ քաղաքացու հետ, ինչպես խոսում էին նախկինները։ Հիմա արդեն երկրում սոցիալական վատ վիճակի մեղավորը ոչ թե կառավարությունն ու քաղաքական իշխանությունն է, այլ քաղաքացիները, ովքեր չեն ուզում աշխատել և հոգալ իրենց հոգսերը։

Պարզվում է՝ Հայաստանում այլևս աշխատատեղի խնդիր չկա, պարզապես մարդիկ չեն ուզում աշխատել։ Աշխատանք կա, բայց աշխատող չկա:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031