«168 ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը
– Օրերս ադրբեջանական կողմը հայկական դիրքերը թիրախավորել էր Նախիջևանից։ Ինչո՞վ եք դա բացատրում։
– Դա խուլիգանություն է պարզապես։ Նախիջևանն Ադրբեջանի կողմից ղեկավարվող պրոտեկտորատ գոտի է։ Չեմ կարծում, որ պետք է լուրջ այլ իմաստներ փնտրենք այդ կրակոցներում։
– ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից առաջընթաց ակնկալո՞ւմ եք մոտ ժամանակահատվածում։
Կարդացեք նաև
– Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու։ Թող նա ինքը բացատրի, թե ինչ է ասում, հետո ես կխոսեմ այդ թեմայի մասին։
– Պարոն Տարասով, բավականին բարդ փուլ է տարածաշրջանի համար, լարված թուրք-ամերիկյան, ամերիկաիրանական, սերտացած ռուս-թուրքական հարաբերություններ, Վրաստանում ներքաղաքական զարգացումներ, որոնք արտաքին պատճառներ ևս ունեն, չկարգավորված ԼՂ հակամարտություն։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում, և դրանք ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության վրա։
-Եթե կարճ ասեմ, ապա Փաշինյանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել։ Այն պետք էր անել դեռ 5 տարի առաջ։ Ներկայումս, երբ ռուսները թուրքերի հետ են, հեղափոխությունը հայերին ոչինչ չի տա։ Մենք Թուրքիայի հետ ենք։
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում