Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո էդ ուժի հետ չգիտեմ, բայց ՀՅԴ-ի կյանքը 130 տարի կա ու շարունակվելու է». Արծվիկ Մինասյանը՝ ՀԱԿ-ին

Հուլիս 25,2019 13:44

Օրերս սահմանադրության մասին քննարկման ժամանակ ՀՅԴ-ականների ու ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի միջեւ թեժ վեճ եղավ: Զուրաբյանը ՀՅԴ-ին որակեց քաղաքական ահաբեկչական ուժ, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էլ ի պատասխան ասաց. «Երբ քաղաքական աղբանոց նետված ուժը սկսում է նորից արժեւորել իրեն, դա է զարմանալի»:

Aravot.am-ն այս առնչությամբ Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ ՀՅԴ-ի տեղն այսօր քաղաքական դաշտում որտե՞ղ է, ՀԱԿ-ին քաղաքական աղբանոցի մասին հիշեցրեցիք, ՀՅԴ-ն էլ կարծես լուսանցք գնաց, չընտրվեց, դարձավ արտախորհրդարանական ուժ, ի՞նչ կասեք այս մասին՝ Մինասյանը պատասխանեց. «Չընտրվելը բացարձակ կապ չունի, կապ ունի այն մոտեցումն ու գաղափարը, որն այդ քաղաքական ուժը կրում է եւ հասարակության կողմից մերժվում է ընդհանրապես: Իրենք թիթեռի կյանք ունեցող քաղաքական միավոր են, ի՞նչ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո էդ ուժի հետ չգիտեմ, բայց ՀՅԴ-ի կյանքը 130 տարի կա ու շարունակվելու է այնքան, քանի դեռ միացյալ, ազատ Հայաստանը որպես ժողովրդավարական պետություն չենք կերտել:

Լեւոն Զուրաբյանը չցանկացավ արձագանքել Արծվիկ Մինասյանի քննադատությանը՝ ասելով, որ երբ կհրապարակվի իր խոսքը, այն ժամանակ էլ կմեկնաբանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031