Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հովհաննիսյան. Ճապոնական աճուրդների կայքերը փակված են մեզ համար «Ժողովուրդ»

Հուլիս 25,2019 13:39

Վերջին, տարիներին Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը ակտիվ ներմուծում է Ճապոնիայի երկրորդական շուկայի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնի է, դրանք ձեռք են բերվում հիմնականում աճուրդների միջոցով, որից հետո ավտոմեքենաները փոխադրվում են Հայաստան։ Այս գործընթացը տեւում է 2-3 ամիս, սակայն վերջին մի քանի օրերին ճապոնական աճուրդներից օգտվող քաղաքացիները ընկել են անհարմար դրության մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են։ Այսինքն՝ երեք օր է՝ մեքենա ներմուծողները չեն կարողանում մասնակցել ճապոնական աճուրդներին։ Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ։

Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ «Նոր իրավիճակ է. ճապոնական աճուրդների կայքերը փակված են մեզ համար, տղաները չեն կարողանում իրենց հետ առեւտրային հարաբերությունների մեջ մտնել։ Քանի որ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ, վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ նոր տարի»,– տեղեկացրեց Տիգրան Հովհաննիսյանը։ Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1-ից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող թանկացումև է։ Այսինքն՝ երրորդ երկրից Հայաստան ներմուծված մեքենաների մաքսազերծումը զգալի կթանկանա։ Բանն այն է, որ Հայաստանը 2020-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին է անցում կատարելու։

«Շատերի անձնական էջերը փակվել են հուլիսի 22-ից, որովհետեւ ճապոնակաև կողմը չի խոստանում, որ մեքենան կարող են մինչեւ 2020 թվականի հունվարի մեկը հասցնել Հայաստան։ Մերոնցից կան, որ ռիսկի են դիմել, գումարն էլ են ուղարկել, բայց դիլլերները հետ են վերադարձրել այն։ Ասում են՝ եկեք այստեղ, ստորագրություն տվեք, որ եթե մեքենան հունվարի 1-ից հետո հասնի Հայաստան, դուք մեզ համար խնդիր չեք առաջացնի»,– իրավիճակը ներկայացրեց մասնագետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031