Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Փաբփուխչյան. Բագրատաշենի մաքսային կետը բնականոն ձեւով աշխատում. կուտակումներ չկան. «Ժողովուրդ»

Հուլիս 25,2019 13:22

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մեքենա ներկրողները պատրաստվում են առաջիկայում շատ մեծ թվով բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նշվում է նաեւ, որ ավտոներկրողները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրան ներկայացնեն իրենց խնդիրը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ օգոստոսի 2-ը գտնվելու է արձակուրդում։ Մենք տեղեկացանք, որ խորհրդարանից պատգամավորներ են նախօրեին գործուղվել Բագրատաշենի մաքսային կետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են հարցին լուծում գտնել։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործուղված պատգամավորներից է եղել, ում հետ էլ զրուցել ենք՝ պարզելու համար, թե ինչ լուծում են գտել։

–Պարոն Փամբուխչյան, Դուք եւս եղել էք Բագրատաշենի մաքսային կետում, որտեղ այս օրերին լարված վիճակ է, քանի որ մեքենաների կուտակումներ են, մաքսակետում չեն հասցնում աշխատանքները ճիշտ ժամանակին ավարտել։ Ի վերջո, ի՞նչ պարզեցիք, ո՞րն Է այդ խնդրի լուծումը։

–Բագրատաշենի մաքսային կետը բնականոն ձեւով աշխատում է, մենք այնտեղ զրուցել ենք նաեւ այն քաղաքացիների հետ, ովքեր ավտոբուսով ժամանել էին Հայաստան, այսինքն՝ անձնագրայինում էլ խնդիրներ չկար։ Այնտեղ մի փոքր խնդիր էր ավտոների շատ ներկրման հետ կապված, այսինքն՝ մեքենաներ այս ժամանակահատվածում շատ են ներկրում։ Մենք միայն 3 ժամվա մեջ, որ գնում էինք անցակետ, 7 հատ թրեյլեր ենք տեսել, որ ներկրում էին, գնացինք, տեղում էլ 3-4 հատ կանգնած էին, ու դեռ սպասում էին։ Ես դա Զեզ ասում եմ՝ երեք ժամվա մեջ։ Այսինքն՝ ահռելի քանակությամբ մեքենաներ է ներկրվում, ու դրա պատճառով ոչ թե ասեմ կուտակում, այլ մի փոքր շատ էր մեքենաների թիվը։ Կուտակումներ, որպես այդպիսին, չկա։ Պետք է հասկանալ, որ այս ժամանակահատվածում շատ են մեքենա ներկրողները, որ անհնարին է, որ նման իրավիճակ չլինի:

– Նշվում է նաեւ, որ հնարավոր է հետաձգվի այն հարցը, որ պետք է արդեն 2020 թվականին թանկանա մեքենաների մաքսազերծումը։ Արդյոք դա հնարավո՞ր է։

–Ես չեմ կարծում, որ հարցը կհետաձգվի, որովհետեւ դա ԵԱՏՄ-ով մեր ստանձնած պարտավորությունն է։ Ամեն դեպքում, փորձ արվում է հնարավորության դեպքում ինչ-որ բան անել։ Բայց, եթե անկեղծ, ես կարծում եմ, որ որեւէ հետաձգում չի լինելու։ Մարդիկ մեքենա են ներկրում, իրենք բիզնեսով են զբաղվում կամ իրենց պարկն են թարմացնում, ուրեմն պահանջարկ կա, որ նման բան է արվում։ Իսկ մեր ներկրողները շատ լավ տեղեկացված են, որ մաքսազերծման մեջ փոփոխություններ են սպասվում։ Ես կարծում եմ, որ նորմալ պրոցեսներ են ընթանում, ու պետք չէ այս ամենը արտառոց համարել։ Հավատացե՛ք, նորմալ իրավիճակ է ընթանում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031