Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կլինի այդ բառապաշարը չօգտագործել, քանի դեռ չկան հստակ ապացույցներ». Զուրաբյանը՝ Փաշինյանին

Հուլիս 25,2019 13:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ խոսել էր հիբրիդային պատերազմի մասին:

Aravot.am-ը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին հարցրեց՝ դուք տեսնո՞ւմ եք նման դավադիր ուժեր ու նրանց հետ կապված որեւէ վտանգ:

Նա պատասխանեց. «Ես ընդհանրապես շատ մեծ վերապահումով եմ մոտենում հիբրիդային պատերազմ տերմինին, որովհետեւ գիտականորեն դրա սահմանումը դեռ չեմ տեսել եւ չեմ տեսնում, թե ինչ նոր երեւույթ է հիբրիդային պատերազմ տերմինը նկարագրում, որն, ասենք, անցյալում չի եղել: Ինչ վերաբերում է դավադիր ուժեր փնտրելուն, իհարկե, լավ կլինի այդ բառապաշարը չօգտագործել, քանի դեռ չկան հստակ ապացույցներ, որոնք հաստատում են այդ դավադրությունը քրեական օրենսգրքի հոդվածների մակարդակով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031