Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Մնացականյան. «Հայավտոկայարան»-ում Ոչ միայն նախկինների կոռուպցիոն գործողություններն են ֆիքսել, այլեւ անփութություն, վատ աշխատանք. «Հայկական ժամանակ»

Հուլիս 25,2019 12:25

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանըն օրերս ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր, որ մի շարք բացահայտումներ են արվել:

«Անհիմն դուրս գրված վառելիք անսարք մեքենայի վրա, պատճառված վնասը շուրջ 3.000.000 դրամ։ Նախարարության կողմից հաստատված հաստիքացուցակով սահմանված աշխատավարձից դրական շեղումով ընդունված աշխատակից։ Գնումների գործընթացը չի կազմակերպվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներով»,– գրել էր նա։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Մնացականյանը մանրամասներ ներկայացրեց։

–   Պարոն Մնացականյան, նշել էիք, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ–ում մի շարք չարաշահումներ են եղել։ Ավելի մանրամասն կներկայացնե՞ք։

–   Ես, նայելով մի շարք փաստաթղթեր, կասկածներ եմ ունեցել չարաշահումների վերաբերյալ եւ դիմել եմ պետական գույքի կառավարման վարչություն, քանի որ մենք իրենց ենթակայության տակ ենք գտնվում։ Վարչության ղեկավար Նարեկ Բաբայանը աուդիտ է ուղարկել «Հայավտոկայարան», մի շարք խնդիրներ են նրանք ֆիքսել։ Ոչ միայն նախկինների կոռուպցիոն գործողություններն են ֆիքսել, այլեւ անփութություն, վատ աշխատանք։ Դա վերաբերվում է նաեւ տրանսպորտի նախարարությանը, քանի որ նախկինում «Հայավտոկայարան»-ը նրանց ենթակայության տակ է եղել։ Այնպիսի խնդիրներ են հայտնաբերվել, որ դրանք հեռուն են գնում՝ չվացուցակների հետ կապված։ Բավականին շատ դեպքերում, երբ պետք է ավտոկայարանը գործեր օրենքով եւ կանոններով, չի համապատասխանում այսօրվա պայմաններին։ Դա եղել է բոլոր նախկին տնօրենների ժամանակ։ Պայմանագրեր են սխալ եղել։ 2018-ին 2019-ի համար սխալ պայմանագրեր էին ֆիքսել, բայց մենք կարողացանք այն բավականաչափ փոխել եւ ճիշտ ուղու վրա դնել:

– Իսկ ավտոկայաններում տիրող անմխիթար վիճակը, երբ կկարգավորվի։ Դեռեւս տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար եղած ժամանակ Հակոբ Արշակյանն էլ էր ֆիքսել, որ զուգարանները վատ վիճակում են։ Տանիքն էլ լավ վիճակում չէր։

– Ներդրումների  առաջարկներ կան, սակայն գրավոր չեն դիմել։ Քննարկել ենք նաեւ պարոն Բաբայանի հետ։ Տարբերակ է քննարկվում, որ մենք միջոցներ հայթայթենք, որպեսզի հասնենք վերջնական արդյունքին։ Հիմնական աշխատանքը պիտի իրականացվի Կենտրոնական ավտոկայանում, որովհետեւ դա ամենաեկամտաբեր եւ հիմնական տեղն է.

– Քանի որ հանրությունը սիրում է ժամկետների մասին լսել հստակ ժամկետ կարո՞ղ եք ասել, թե երբ, օրինակ, տանիքից ջուր կաթելու խնդիրը կկարգավորվի։

– Տանիքից ջուր կաթելը կոնկրետ Կենտրոնական    ավտոկայանում, կարծում եմ, մինչեւ տարվա վերջ արդեն կկարգավորվի։ Եթե որոշվի, որ մենք մեր միջոցներով ենք իրականացնելու, չի բացառվում, որ խնդիրը 2 ամսից կարգավորվի։ 1 ամսից պարզ կլինի հստակ՝ մե՞նք պետք է իրականացնենք այդ աշխատանքները, թե՞ մասնավորը։

– Մոտավոր հաշվարկ կա՞, թե որքան գումար է անհրաժեշտ՝ խնդիրները կարգավորելու համար։

– Մոտ 100 միլիոն դրամի մասին է խոսքը։ Ավտոկայանն այդ բյուջեն չունի այս պահին։ Հիմա շատ ուղեւորափոխադրողներ պայմանագիր չեն կնքում մեզ հետ՝ մատնանշելով այն փաստը, որ մենք ծառայություն չենք մատուցում։ Օրենքն Էլ իրենց այս պահին թույլ է տալիս մեզ հետ պայմանագիր չկնքել։ Եթե նկատել եք շատ փոխադրումներ ավտոկայանից չեն լինում։ Այսօր «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն եւ ես, որպես տնօրեն, անմիջական կախում ունենք տեսչական մարմնից, այդ խնդիրը պետք է կարգավորվի, որպեսզի մենք կարողանանք մեր աշխատանքն իրականացնել։ Խոսել եմ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հետ, նա ասաց, որ արդեն մի քանի օրից օրենքն ուժի մեջ կմտնի, եւ իրենք կկարողանան իրենց հնարավորություններն օգտագործել, որպեսզի ուղեւորափոխադրումներն   իրականացվեն ավտոկայաններից։

ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅՍՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031