Հուլիսի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ադրբեջանի օդուժի՝ ուսումնական թռիչք իրականացնող Միգ-29 օդանավն անհետացել է ռադարների տեսադաշտից: Այս մասին հայտնում է Report.az-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը:
Նախնական վարկածով՝ օդանավը կործանվել է և ընկել Կասպից ծովը:
Աշխատանքներ են տարվում օդանավը գտնելու և օդաչունին փրկելու ուղղությամբ:
Ադրբեջանի ՊՆ հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը պարզում է օդանավի կործանման պատճառները:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ