Լրահոս
Օրվա լրահոսը

Վանոյի անունը` ահնիձորյան մեղվափեթակին

Հուլիս 25,2019 15:00

Հրանտ Մաթեւոսյանի` Ահնիձորում գտնվող հայրական տունը «շնչում» է, որովհետեւ այն բնակեցված է: Այդ տանը ներկայումս ապրում է Հրանտ Մաթեւոսյանի եղբայրը` Համո Մաթեւոսյանը:

Հայրական տան ներդաշնակ շարունակությունն են այգին, ծառերը, շունը…իսկ ծառերի տակ` մեղվի փեթակները: Համո Մաթեւոսյանի բոլոր փեթակների վրա ընտանիքի անդամների եւ հարազատների անուններն են կամ սկզբնատառերը: Այդ փեթակներից մեկի վրա էլ ներկով գրված է Վանո Սիրադեղյանի անունը: Համո Մաթեւոսյանն ասում է, որ կարեւորը փեթակում եղած մեղրը չէ, այլ այն թանկ անունը, որ փեթակի վրա է:

Լուսանկարները` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

Կարդացեք նաեւ:

«Առավոտ» օրաթերթ, 

24.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031