Մոսկվայի «Բումաժնայա ֆաբրիկա» ակումբում օգոստոսի 18-ին կանցկացվի համերգ՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի, որոնք մեղադրվում են հոր դաժան սպանության մեջ:
Միջոցառման անունից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ հավաքված ամբողջ գումարը կհատկացվի աղջիկների հետ աշխատող մասնագետներին՝ հոգեբաններին, իրավաբաններին: Համերգի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն կունենան քույրերին նամակ գրել:
Խաչատուրյան քույրերը մեղադրվում են հոր դաժան սպանության մեջ: Նրանց պաշտպանությունը պնդում է, որ դա եղել է ինքնապաշտպանություն, քանի որ աղջիկները (որոնցից մեկը սպանության ժամանակ անչափահաս է եղել) պարբերաբար ենթարկվել են բռնության, այդ թվում սեռական ոտնձգության:
Ավելի վաղ Մոսկվայի իշխանությունները երկու անգամ չէին արտոնել ի զորակցություն քույրերի նախատեսվող հավաքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
#յանուն_Դաւիթ_Գիւրջինեանի_նեարդերի 😊
Եթէ բառը ձայնաւորով է սկսւում, դրան նախորդող «Ի» նախդիրը դառնում է «Յ» եւ գրւում միասին։
Ուրեմն՝ ոչ թէ ‘ի աջակցութիւն’, այլ «յաջակցութիւն»։ Կամ ձեր բոլշեւիկեան ուղղագրութեամբ՝ հաջակցություն։