ՀԱՕԿ արտահերթ ասամբլեայում ամենաինտրիգայինը օրակարգային 3-րդ հարցն էր՝ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը ՀԱՕԿ անդամակցությունից հեռացնելու մասին հարցը, որը զեկուցեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Նա ներկայացրեց վերջին մեկ տարում ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի կատարած խախտումների ավելի քան 30 կետից կազմված զեկույց, ինչը նրա խոսքով բավարար հիմքեր է տալիս ֆեդերացիային ՀԱՕԿ-ին անդամակցությունից զրկելու համար: Հրաչյա Ռոստոմյանը նաեւ վստահեցրեց, որ իր առաջարկը օրինական է, հիմնավորված իրավական առումով: Ասամբլեայի պատվիրակները քվեարկությամբ հաստատեցին առաջարկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ