Հուլիսի 24-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով փակվել է գյուղի այգիներ և Որոտան տանող ավտոճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղում տեղի է ունեցել սողանք՝ մոտ 60 մ երկարությամբ և մոտ 40 մ լայնությամբ, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ (առկա է այլընտրանքային ավտոճանապարհ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կարդացեք նաև
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետի խորհրդականին, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և տրանսպորտի բաժնի պետին:
ԱԻՆ