«Օլիմպավանում» կայացավ ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը, որի օրակարգային հինգ հարցերից երկուսը՝ Մինսկում կայացած Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքների ամփոփումը, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստության աշխատանքները, ներկայացրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ Մինսկում Հայաստանի մարզիկները նվաճեցին 11 մեդալ, ինչը հնարավոր եղավ պարոն Գագիկ Ծառուկյանի անմիջական ղեկավարությամբ իրականացված նախապատրաստական լայնածավալ աշխատանքի, որի ընթացքում բաց չի թողնվել ոչ մի մանրամասն:
Բանախոսը անդրադառնալով Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստությանը, որի մեկնարկին մնում է մեկ տարի, ասամբլեայի զեկուցեց, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը վերահսկելու է ամբողջ նախապատրաստության ընթացքը, որպեսզի ոչ ոք՝ թե մարզիկները, թե մարզիչները ոչ մի խնդիր չունենան»:
Ասամբլեան քվեարկությամբ դրական գնահատեց մասնակցությունը Եվրոպական խաղերին եւ հաստատեց աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը, որը սկզբնական շրջանում նիստեր կգումարի ամիսը երկու անգամ, իսկ օլիմպիական խաղերին մոտենալով՝ ավելի հաճախակի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ